Զելենսկին հայտարարել է, որ «արդեն ժամանակն է փոխել» Գերագույն ռադայի պատգամավորներին

15:36   20 Նոյեմբեր 2019    293

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինան զարգանում է ինձ հետ միասին» համաուկրաինական համաժողովի ընթացքում հայտարարել է, որ «արդեն ժամանակն է փոխել» Գերագույն ռադայի պատգամավորներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խորհրդարանի նոր կազմի աշխատանքային առաջին օրը`օգոստոսի 29-ին, Զելենսկին գործող կազմին իր արդյունավետությունն ապացուցելու համար մեկ տարի էր տվել: Հակառակ դեպքում պետության ղեկավարը պատգամավորներին լուծարումով էր սպառնացել: Միևնույն ժամանակ, Ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախադրյալներ չի տեսնում:

«Երկիրը պետք է լինի այնպիսին, ինչպիսին դուք եք՝ թարմ, նոր ու շատ հետաքրքիր»,- դիմելով համաժողովի մասնակիցներից մի աղջկա՝ ասել է Զելենսկին:

Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին հուլիսի 21-ին:

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները