Ատլանտայում կանցկացվեն ԱՄՆ-ի դեմոկրատների հինգերորդ համազգային հեռուստաբանավեճերը

15:54   20 Նոյեմբեր 2019    347

2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների հինգերորդ համազգային հեռուստաբանավեճերը նոյեմբերի 20-ին կանցկացվեն Ատլանտայում (Ջորջիայի նահանգ):

Ժամը 21:00-ից դրանք հեռարձակելու Է MSNBC հեռուստաընկերությունը: Առաջին անգամ երկժամանոց հեռուստաբանավեճերը վարելու են MSNBC հեռուստաընկերության եւ The Washington Post թերթի մի խումբ լրագրողներ, որոնց թվում լինելու են միայն կանայք:

Tyler Perry Studios կինոստուդիայի դահլիճի բեմ դուրս կգան տասը մասնակիցներ՝ ԱՄՆ-ի նախկին փոխվարչապետ Ջոզեֆ Բայդենը, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերը, Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, Սաութ-Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բութերջաջը, գործարար Էնդրյու Յանգը, միլիարդատեր Թոմ Սթեյերը, Մինեսոթայի նահանգից սենատոր Էմի Քլոբուշարը եւ Հավայիի նահանգից Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը: Նրանցից յուրաքանչյուրը 75-ական վայրկյան Է ունենալու հաղորդավարների հարցին պատասխանելու համար եւ 45 վայրկյան՝ ընդդիմախոսների հասցեին ռեպլիկի համար: Եվս 75-ական վայրկյան նրանց կտրամադրվի ամփոփիչ հայտարարությունների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները