ԵՄ-ն 15 մլրդ եվրո Է տրամադրել Ուկրաինային հինգ տարվա ընթացքում

16:56   20 Նոյեմբեր 2019    311

Եվրամիությունը 2014 թվականից ընդհանուր առմամբ 15 մլրդ եվրո Է տրամադրել Ուկրաինային:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել Է Ուկրաինայում ԵՄ-ի դեսպան Մատի Մաասիկասը՝ Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ:

«2014 թվականից ԵՄ-ն աջակցության աննախադեպ փաթեթ Է մոբիլիզացրել 15 մլրդ եվրոյի դրամաշնորհային եւ փոխատվական միջոցների չափով՝ բարեփոխումներին աջակցելու համար»,-ասել Է դեսպանը: Նրա խոսքով՝ ֆինանսավորումը վերաբերել Է տնտեսության՝ գործնականում բոլոր ճյուղերին՝ տրանսպորտին, Էներգետիկային, գյուղատնտեսությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, օդային տրանսպորտին:

Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան հայտարարել Է, որ Ուկրաինան պահպանում Է Եվրոպական միության վարկի հերթական մասնաբաժինը մինչեւ ընթացիկ տարվա վերջն ստանալու հնարավորությունը: Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինային մնացել Է կատարել այն ստանալու 12 պայմաններից միայն մեկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները