Զելենսկին պատմել է, թե ինչ է երազել դառնալ մանուկ հասակում

17:05   20 Նոյեմբեր 2019    369

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է, որ մանկության տարիներին երազել է դիվանագետ կամ սահմանապահ դառնալ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին վերջինս հայտարարել է «Ուկրաինան աճում է ինձ հետ» երիտասարդական ֆորումի ժամանակ:

Զեելենսկիի խոսքերով, ինքը երբեք չի ցանկացել սովորել արտերկրում՝ ցանկանալով դիվանագետ դառնալ հենց Կիևում․ «Սակայն այն ժամանակ ես ապրում է Կրիվոյ Ռոգում և ինձ համար Կիևն «արտասահման» էր։ Կար այդպիսի զգացողություն։ Իսկապես, սա մայրաքաղաք է»,-ասել է նա։

Նա նշել է, որ ցանկություն է ունեցել նաև սահմանապահ դառնալու․ «Այժմ ես սահմանապահ չեմ, բայց նաև մի փոքր պաշտպանում եմ մեր պետությունը։ Ինչ-որ կերպ համընկել է»,-ավելացրել է Ուկրաինայի նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները