Շոյգուն խոստացել է նոր զինտեխնիկա ցուցադրել ՌԴ ԶՈՒ զորահանդեսի ժամանակ

17:29   20 Նոյեմբեր 2019    503

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ հաջորդ տարվա մայիսի 9-ի Հաղթանակի օրվա զորահանդեսի ժամանակ ներկայացնելու են ռազմական տեխնիկայի այնպիսի նմուշներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել հանրությանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ռուսական մամուլը։

Նոր «Արմատա» տանկեր (նորացված տարբերակ),
Ս-300Վ4 հակաօդային պաշտպանության համակարգեր (Ս-300 համակարգի նոր տարբերակ),
Ս-350 հակաօդային պաշտպանության համակարգեր,
«Դերիվացիա» հակաօդային-հրետանային համակարգեր,
Ականապատման հեռակառավարվող համակարգեր։

Ահա այն զինատեսակների ոչ լրիվ ցանկը, որն ըստ Շոյգուի ներկայացվելու է առաջիկա զորահանդեսի ժամանակ։ Ըստ այս անվանացանկի՝ պարզ է դառնում է, որ տեխնիկայի մի մասը թարմացված-արդիականացված տարբերակներ են արդեն կիրառվող կամ նոր զորքեր մտած զինտեխնիկայի։

Առաջիկա զորահանդեսին, ըստ ռուսական կողմի, Մոսկվայի Կարմիր հրապարակով անցնելու է 14 հազար զինծառայող, 300 միավոր զինտեխնիկա, երկնքով՝ 100 միավոր օդային զինատեսակ՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Շոյգու  


Վերնագիրի այլ պիտակները