2887 օր. Սինձո Աբեն Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ամենաերկարը պաշտոնավարելու ռեկորդ է սահմանել

18:04   20 Նոյեմբեր 2019    455

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկրի ամբողջ պատմության ընթացքում Ճապոնիայի վարչապետի պաշտոնում ամենաերկարը պաշտոնավարելու ռեկորդ է սահմանել, գրում է Reuters գործակալությունը:

Նա երկրի կառավարության ղեկավարի պաշտոնին է 2887 օր: Չորեքշաբթի առավոտյան վարչապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է իր գործունեության արդյունքները: «Երբ կառավարությունները փոխվում էին ամեն տարի, ինչպես և իմ առաջին ընտրության ժամանակ (2006-2007), կարևորագույն քաղաքական խնդիրները հետաձգվում էին»,- հայտնել է Ճապոնիայի վարչապետը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաև նշել է, որ առաջին վարչապետությունից քաղած դասերի արդյունքում, որը տևել է մեկ տարի, իր վարչակազմին հաջողվել է ընտրողների կայուն աջակցության հասնել: «Քաղաքական համակարգի կայունացման ամենօրյա ջանքերը, խորհրդարանի վերին և ստորին պալատների ընտրություններում վեց անգամ վերընտրվելը, բոլոր խոստումներն իրականացնելու ջանքերը, այս ամենը մեզ բարեցին այս օրվան»,- ասել է վարչապետը:

Աբեն զբաղեցնում է Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը, որը նրան իրավունք է տալիս մինչև 2021 թվականի սեպտեմբերը գլխավորել երկրի կառավարությունը: «Կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցնելու եմ ևս երկու տարի: Հասկանալով պատասխանատվության ծանրությունը, ոտք դնելով ասես փխրուն սառույցի վրա և չմոռանալով նորեկի ներքին լարվածությունը՝ ես մտադիր եմ բոլոր ուժերս ներդնել քաղաքական խնդիրների լուծմանը,- ընդգծել է Սինձո Աբեն:

Կարևորագույն խնդիրներից նա նշել է գնանկումից երկրի դուրս գալը, ծնելիության կրճատման խնդրի լուծումը, պատերազմից հետո չլուծված մնացած դիվանագիտական խնդիրները, ինչպես նաև երկրի Սահմանադրության բարեփոխումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սինձո-Աբե   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները