ԱՄՆ-ի Սենատն օրինագիծ Է ընդունել Հոնկոնգի իրադրության վերաբերյալ

18:38   20 Նոյեմբեր 2019    385

ԱՄՆ-ի Սենատն օրինագիծ Է ընդունել Հոնկոնգի իրադրության վերաբերյալ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը միաձայն հավանություն Է տվել «Հոնկոնգում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին» օրինագծին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փաստաթուղթն ուղարկվել Է Ներկայացուցիչների պալատ, որն ավելի վաղ համանման օրինագիծ Էր ընդունել: Այժմ Կոնգրեսի երկու պալատների կողմից օրինագծի տեքստի համաձայնեցման դեպքում այն պետք Է ներկայացվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափի ստորագրմանը:

Առաջին օրինագծից անմիջապես հետո Սենատն ընդունել Է երկրորդ օրինագիծը, որը սահմանում Է Հոնկոնգի ոստիկանության համար հանդերձանքի՝ արցունքաբեր գազի եւ պղպեղագազի, ռետինե գնդակների եւ Էլեկտրաշոկերների մատակարարման արգելք:

Փստաթուղթը նաեւ նախատեսում Է պատժամիջոցների սահմանում պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Հոնկոնգում մարդու իրավունքների խախտումների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Սենատ  


Վերնագիրի այլ պիտակները