Հրդեհ Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարության շենքում

19:16   20 Նոյեմբեր 2019    302

Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության շենքում, որը տեղակայված է մայրաքաղաք Տոկիոյում, հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Փրկարարներն իրականացրել են աշխատակիցների շտապ տարհանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի բռնկման պատճառների մասին չի հաղորդվում։ Նշվում է, որ հրդեհը սկիզբ է առել ստորգետնյա ավտոկայանատեղիի երկրորդ հարկում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները