Կիևում վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուն սխալմամբ ուղևորներին հաղորդել է Մոսկվա ժամանելու մասին - VIDEO

21:08   20 Նոյեմբեր 2019    378

Wizz Air ավիաընկերության օդաչուն ուղևորներին ուղղված խոսքի ժամանակ շփոթել է ժամանման քաղաքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ տեսանյութը տարածվել է YouTube սոցիալական ցանցում: Սոցցանցերում տարածված տեսանյութի կադրերում երևում է թռիչքուղու վրա ինքնաթիռի գետնավարման ընթացքը, և կադրից դուրս լսվում է, թե ինչպես է օդաչուն հայտնում, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մոսկվայում:

Մի քանի վայրկյան անց վերջինս ներողությոն է խնդրում և նշում, որ ժամանել են Կիև: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ լոնդոնյան «Լուտոն» օդանավակայանից դեպի ուկրաինական մայրաքաղաք չվերթի ժամանակ:

Տեսանյութի մեկնաբանություններում նշվում է, որ այդ ժամանակ ևս մի ինքնաթիռ էլ մեկնել էր Մոսկվա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 9-ին British Airways ավիաընկերության Սինգապուր-Լոնդոն չվերթի օդանավում տագնապ է սկսվել այն բանից հետո, երբ օդաչուն իր խցիկում շփոթել է կոճակները:

«Սկզբում անջատվել է տեղեկատվական ցուցանակը և լույսը, հետո կախվել են թթվածնային դիմակները, և դրանք հագնելու խնդրանքով հայտարարություն է տարածվել»,- նշել է ուղևորներից մեկը: Մի քանի րոպե անց անձնակազմն ուղևորներին հորդորել է անտեսել հայտարարությունը, քանի որ այն տեխնիկական սխալի հետևանքով է միացել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Կիև   Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները