Պուտինը Զելենսկիին համակրելի է անվանել

17:35   20 Նոյեմբեր 2019    376

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանն է կանչում» համաժողովի ընթացքում հայտարարել է, որ որևէ հարաբերություն չունի իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-նա:

«Ոչ մի հարաբերություն չկա»,- ասել է Պուտինը:

Պուտինի խոսքերով, նրանք խոսել են միայն հեռախոսով:

«Կարծում եմ, նա համակրելի անձնավորություն է, անկեղծ»,- հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ, նրա կարծիքով, Զելենսկին Դոնբասում իրավիճակի իրական կարգավորում է ցանկանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները