Հռոմի պապը կատակով ամուսնությունը համեմատել Է բանտի հետ եւ ապագա փեսացուին խորհուրդ Է տվել աղոթել

17:48   20 Նոյեմբեր 2019    367

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ամուսնությունը կատակով համեմատել Է բանտի հետ եւ աջակցություն Է հայտնել իր միջազգային խմբից հարսանիքին պատրաստվող լրագրողին՝ նրան նվիրելով տերողորմյա:

Քահանայապետի եւ ապագա փեսացուի միջեւ խոսակցությունը կայացել Է Թաիլանդ մեկնելու ճանապարհին, ուր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը նոյեմբերի 20-ին ժամանել Է առաքելական այցով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ե՞րբ ես բանտ գնալու»,- հարցրել Է Ֆրանցիսկոսը ֆրանսիացի երիտասարդ լրագրողին, որը նրան հայտնել Էր, որ հուզմունք Է ապրում հարսանիքից առաջ: Խորհրդակցելով իր օգնականների հետ՝ քահանայապետը նրա մոտ Է վերադարձել երկու տուփով: Ինչպես պարզվել Է, դրանց մեջ եղել են տերողորմյաներ: «Սա հուզմունքը հաղթահարելու համար Է»,-ասել Է Ֆրանցիսկոսը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցին պաշտպանում Է այն սկզբունքը, որ ամուսնությունը հասարակության հիմքն Է, եւ հանդես Է գալիս ի պաշտպանություն ավանդական արժեքների: Մոտավորապես տարվա մեջ մեկ անգամ Հռոմի պապն անձամբ Է պսակադրում ընտրված զույգերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-Ֆրանցիսկոս-պապ    


Վերնագիրի այլ պիտակները