Հայտնի են դարձել «Գրեմմի-2020» մրցանակաբաշխության հավակնորդները

21:22   20 Նոյեմբեր 2019    522

ԱՄՆ արվեստների և ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան հայտարարել է 2020 թվականի Grammy երաժշտական մրցանակի հավակնորդների անունները։

«Նոր լավագույն կատարող» անվանակարգում հավակնորդների թվում են հայտնվել ամերիկացի երգչուհիներ Բիլի Այլիշը, Մեգի Ռոջերսը և Լիզզոն, ռեփեր Lil Nas X-ը, Black Pumas և Tank խմբերը, իսպանացի երգչուհի Ռոսալիան, բրիտանուհի Յոլան, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Տարվա ձայնագրություն» անվանակարգում երկրորդ տարին անընդմեջ ոչ թե հինգ, այլ միանգամից 8 թեկնածու է հավակնում։ Նրանց թվում են Bon Iver խումբը՝ Hey ստեղծագործությամբ, Բիլի Այլիշը Bad Guy երգով, ամերիկուհի Արիանա Գրանդեն՝ 7 Rings երգով, Գաբրիելա Ուիլսոնը՝ Hard Place ստեղծագործությամբ, ամերիկացի սոուլ-կատարող Խալիդը՝ Talk երգով, Lil Nas X-ը՝ Old Town Road, Լիզզոն՝ Truth Hurts և Post Malone և Սուեյ Լի ռեփերները Sunflower երգով։

«Տարվա երգ» անվանակարգում ներկայացվել են Լեդի Գագայի Always Remember Us This Way, Թեյլոր Սվիֆթի Lover, Բիլի Այլիշի Bad Guy, Լյուսիա Կապալդիի Someone You Loved երգերը։

«Գրեմմի» 62-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020-ի հունվարի 26-ին Լոս Անջելեսում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները