Բիլ Գեյթսի հետ կապված ստարտափը բեկումնային հաջողության է հասել արևային էներգետիկայում

21:35   20 Նոյեմբեր 2019    465

Heliogen ստարտափը, որի ներդրողներից մեկը գործարար Բիլ Գեյթսն է, հայտարարել է, որ բեկումնային հաջողության է հասել արևային էներգիայի օգտագործման բնագավառում՝ ստեղծելով էներգետիկական կայան, որը կարող է ջերմություն արտադրել Ցելսիուսի ավելի քան 1000 աստիճանով:

Ընկերությունում պարզաբանել են, որ ստեղծել են կայան, որը բաղկացած է բազմաթիվ հայելիներից, և կառավարվում է արհեստական ինտելեկտի կողմից, ինչի շնորհիվ համակարգը կարող է բարձր ճշգրտությամբ փոխել արևի ճառագայթները ֆոկուսավորող հայելիների դիրքը և արտադրել ավելի քան 1000 աստիճանի ջերմային էներգիա, ինչը կազմում է Արեգակի մակերևույթին ջերմաստիճանի մոտավորապես մեկ հինգերորդ մասը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տվյալ դեպքում բեկումն այն է, որ մարդկության պատմության մեջ առաջին անգամ կուտակված արևային էներգիան կարող է օգտագործվել ցեմենտի, պողպատի, ապակու արտադրության մեջ և արդյունաբերական այլ գործընթացներում։

Այս «կանաչ» տեխնոլոգիան կկարողանա փոխարինել հանածո վառելիքով աշխատող գործարաններին, որոնք ջերմոցային գազեր են արտանետում մթնոլորտ, ինչն իր հերթին զգալիորեն կբարելավի բնապահպանական իրադրությունը մոլորակի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները