Ղազախստանում իսրայելցիներին ապօրինի փոխպատվաստել են Կենտրոնական Ասիայի քաղաքացիների երիկամները

21:45   20 Նոյեմբեր 2019    477

Ղազախստանի Շըմկենթ քաղաքում թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աբիլայ Դոնբայը ձերբակալվել է։

Նա կասկածվում է, որ անօրինական գործողություններ է իրականացրել մարդու օրգանները արտասահմանցի շատ քաղաքացիների, այդ թվում՝ Իսրայելի քաղաքացիներին փոխպատվաստելու համար: Այս մասին հաղորդում է interfax-ը ՝ վկայակոչելով Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ ՆԳՆ-ի՝ 2017-2018 թվականներին հանրապետությունում գործել է մարդու օրգանների փոխպատվաստում կատարող հանցավոր խումբ, որի կազմակերպիչները օտարերկրյա քաղաքացիներ են եղել:

Ինչպես նշվում է, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի քաղաքացիները պայմանավորվել են դոնոր դառնալ՝ ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով, նրանք վաճառել են երիկամները:

Դոնբայը մեղադրվում է Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասով և 116-րդ հոդվածի 3-րդ մասով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները