Գիտնականները զգուշացրել են փետուրե ծածկոցների մահացու վտանգի մասին

22:36   20 Նոյեմբեր 2019    312

Բրիտանացին կարող էր մահանալ փետուրե ծածկոցի պատճառով. ալերգիան թոքերի լուրջ վնասվածք էր առաջացրել, սակայն բժիշկներին հաջողվել է ժամանակին ճիշտ ախտորոշում անել և փրկել տղամարդուն:

43-ամյա չծխող տղամարդը դիմել է բժշկի՝ դժգոհելով շնչարգելությունից և մշտական հոգնածությունից, որոնք նրան տանջում էին վերջին մի քանի ամիսների ընթացքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ախտանիշները ցույց էին տալիս ստորին շնչուղիների վարակվածություն: Բուժումից հետո նրա վիճակը բարելավվել է, բայց որոշ ժամանակ անց տղամարդու ինքնազգացողությունը կրկին վատացել է: Մի քանի ամիս անց նա այլևս չէր կարող կանգնել նույնիսկ մի քանի րոպեից ավելի երկար:

Արյան հետազոտությունը և կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը նորմայից ոչ մի շեղում ցույց չէին տալիս: Այնուհետև բժիշկները նրան լրացուցիչ հետազոտության են ուղարկել շնչառական հիվանդությունների բուժման մեջ մասնագիտացած կլինիկա:

Այնտեղ պարզել են, որ վերջերս հիվանդը սինթետիկ վերմակը փոխարինել է փետուրե ծածկոցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները