Վրաստանի վարչապետը կարգադրել է կանգնեցնել գների աճը երկրում

14:21   21 Նոյեմբեր 2019    214

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան երկրի Ազգային բանկին կոչ Է արել օգտագործել գոյություն ունեցող բոլոր միջոցները գների կայունացման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Գախարիան հայտարարել Է կառավարության նոյեմբերի 21-ի նիստում:

Հոկտեմբերին գնաճի տարեկան մակարդակը կազմել Է 6,9 տոկոս՝ կանխատեսված 3 տոկոսի փոխարեն:

Պարենամթերքի գներն արդեն աճել են 13,5 տոկոսով: Փորձագետները գների աճը կապում են ազգային արժույթի արժեզրկման հետ: Կես տարում լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել Է մոտավորապես 10 տոկոսով:

«Ցանկանում եմ Ազգային բանկին կոչ անել՝ ակտիվորեն օգտագործելու բոլոր առկա միջոցները գների կայունացման եւ գնաճային տարգետացման (դրամավարկային քաղաքականության ռեժիմ, որի վերջնական նպատակը գների կայունությունն Է) ապահովման համար»,- հայտարարել Է Գախարիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները