Գորբաչովը մեկնաբանել է ԽՍՀՄ-ի փլուզման մասին Պուտինի խոսքերը

14:28   21 Նոյեմբեր 2019    276

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը մեկնաբանել է ԽՍՀՄ-ի փլուզման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին բացատրել էր, թե ինչու է փլուզվել ԽՍՀՄ-ը: Նրա կարծիքով՝ Խորհրդային Միության փլուզման պատճառը ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականությունն է եղել, և այն ոչ մի կապ չունի մերձբալթյան երկրներում ազգայնականության աճի հետ:

«Պետք էր հարաբերությունները բարեփոխել և դարձնել ավելի ժողովրդավարական: Դա չարվեց: Դրա համար էլ ես չգիտեմ՝ ինչ կլինի, դա պետք է որոշեն ժողովուրդները»,- նշել է Գորբաչովը:

ԽՍՀՄ նախկին նախագահի խոսքով՝ խորհրդային հանրապետությունների մոտ առաջացավ «սեփական պետականության հասկացողությունը, և դրա հետ պետք էր հաշվի նստել»:

«Պետք էր կատարելագործել հարաբերությունները Միության ներսում: Վերցրեք և կարդացեք նոր Միության մասին վերջին գրվածը, որը տպագրվել և լույս է տեսել, եթե չեմ սխալվում, դեկտեմբերին: Այդ ծրագիրը ստեղծեց այն հանձնաժողովը, որը ես էի գլխավորում և որը շատ ուժեր ներդրեց, որ այդ ծրագիրը հաստատվի»,- հավելել է խորհրդային առաջնորդը: Նրա կարծիքով՝ այսօր բոլոր նախկին խորհրդային հանրապետությունները կարող են և պետք է երկխոսության մեջ մտնեն:

«Կարիք չկա լինել ոչ մի կողմից, ոչ մյուս: Պետք է հիշել մեր պատմությունը, այն ընդհանուր է: Մենք այն պաշտպանել ենք միասին, և հիմա կարող ենք և պետք է համագործակցենք»,- իր խոսքը եզրափակել է Գորբաչովը:

Ավելի վաղ ԽՍՀՄ նախագահն իր «Ի՞նչ է դրված քարտեզին. գլոբալ աշխարհի ապագան» գրքում համոզմունք էր հայտնել, որ նոր Միությունը կհամապատասխաներ հանրապետությունների շահերին: Նա նշում է, որ այդ ճանապարհին որոշիչ քայլը պետք է դառնար նոր Միութենական պայմանագիրը, որի ստորագրումը 1991 թվականին խափանեց օգոստոսյան ապստամբությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գորբաչով   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները