Ռոհանին հայտարարել է ցույցերի դեմ հաղթանակի մասին

15:16   21 Նոյեմբեր 2019    223

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկրում ընթացող խռովությունների դեմ հաղթանակ է գրանցվել:

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռոհանին ասել է, որ Իրանի ժողովուրդը հաղթանակով է դուրս եկել երկրի համար հերթական «պատմական փորձությունից» և ապացուցել է, որ թույլ չի տա թշնամիներին օգտվել իրավիճակից՝ չնայած երկրում առկա տնտեսական խնդիրներին և դժգոհություններին:

Իրանում բենզինի գնի բարձրացման դեմ 6 օր ընթացող ցույցերի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ին, Իսրայելին և տարածաշրջանի այլ՝ ոչ բարեկամ պետությունների:

CNN-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան կազմակերպությունների ոչ հաստատված տվյալների համաձայն՝ ցույցերի ընթացքում Իրանի 21 քաղաքներում 106 ցուցարար է սպանվել: Իրանի իշխանությունները հաղորդում են 5 իրավապահի մահվան մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը նոյեմբերի 20-ին Իրանի իշխանություններին և անվտանգության ուժերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել և ցույցերը ցրելու ժամանակ խուսափել բռնության կիրառումից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանի  


Վերնագիրի այլ պիտակները