Հոնկոնգի ոստիկանությունը շարունակում է ցուցարարների շրջափակումը համալսարանում

15:23   21 Նոյեմբեր 2019    259

Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի շենքն արդեն մի քանի օր է՝ շրջափակված է ոստիկանության կողմից:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մի քանի տասնյակ ցուցարարներ հրաժարվում են հետևել ոստիկանության կոչերին և հանձնվել:

Ավելի վաղ շուրջ 1000 ցուցարար հանձնվել էր ոստիկանությանը կամ ձերբակալվել փախուստի փորձ կատարելիս:

Ի դեպ, Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը 2 օրինագիծ է ընդունել Հոնկոնգի ցուցարարներին աջակցություն ցուցաբերելու և մարդու իրավունքների հարցով Չինաստանին նախազգուշացում ուղարկելու մասին: Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի այդ օրինագծերը՝ չնայած Պեկինի հետ ընթացող առևտրային բանակցություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները