Թրամփը Զելենսկիի անունը երկու տառասխալով է գրել

15:30   21 Նոյեմբեր 2019    260

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձնական գրառումներում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի անունը երկու տառասխալով է գրել։

Թրամփի գրառումների լուսանկարը հայտնվել է Getty Images News-ի Twitter-յան էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ես ոչինչ չեմ ուզում։ Ոչինչ չեմ ուզում։ Ես «ծառայություն ծառայության դիմաց» չեմ ուզում։ Պետք է ասել Զելենսկիին ճիշտ գործել։ Սա ԱՄՆ նախագահի վերջին խոսքն է»,- գրված է լրագրողների ֆիքսած գրառման մեջ։

Այստեղ Ուկրաինայի նախագահի ազգանունը գրված է «Zellinsky», այնինչ անգլերենում այն գրվում է «Zelensky»։

Գրառումներն ԱՄՆ նախագահի մոտ են եղել լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ՝ Տեխաս մեկնելուց առաջ։ Գրառումները «նվիրված» են եղել Ուկրաինայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի հետևանքով առաջացած սկանդալին։

Հեռախոսազրույցը երկու երկրների նախագահների միջև տեղի էր ունեցել հուլիսի 25-ին: Ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների՝ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը մի քանի անգամ պահանջել է Զելենսկիից հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ. Հանթեր Բայդենը եղել է ուկրաինական Burisma Holding մասնավոր գազային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Նշենք, որ Ջո Բայդենը մասնակցելու է 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական մրցապայքարին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները