Մասքի Starship տիեզերանավի նախատիպը պայթել Է Տեխասում կատարված փորձարկումների ժամանակ

15:38   21 Նոյեմբեր 2019    269

SpaceX ընկերության Starship Mk1 տիեզերանավի առաջին լիամասշտաբ նախատիպը պայթել Է ԱՄՆ-ի Բոկա Չիկայի շրջանի (Տեխասի նահանգ) արձակման համալիրում տեղի ունեցած փորձարկումների ընթացքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոյեմբերի 20-ին այդ մասին հայտնել Է Spaceflight պորտալը:

Միջադեպը տեղի Է ունեցել մեթանի եւ թթվածնի բաքերը կրիոգենային հեղուկով առավելագույն լցման պարագայում տիեզերանավի աշխատանքն ստուգելու ժամանակ:

Նշվում Է, որ ընկերությունը չի նորոգի Starship Mk1-ը եւ միանգամից ձեռնամուխ կլինի Mk3 ավելի առաջադիմական տարբերակի ստեղծմանը: Mk1-ի նախատիպը սեպտեմբերի 29-ին ներկայացվել Էր Տեխասում:

50 մետր երկարությամբ եւ ինը մետր տրամագծով տիեզերանավը պատրաստված Էր լեգիրացված պողպատից: Դրա բեռնամբարձությունը 150 տոննա Է: Շնորհանդեսի ժամանակ SpaceX- ի ղեկավար Իլոն Մասքը հայտարարել Էր, որ տիեզերանավի առաջին ուղեծրային թռիչքը պլանավորվում Է կես տարվա ընթացքում:

Starship-ը բազմակի օգտագործման տիեզերանավ Է, որը նախատեսված Է դեպի Մարս թռրիչքների համար եւ կտեղավորի 100 մարդ: Ինչպես ավելի վաղ բազմիցս ընդգծել Է Մասքը, ինքը 2002 թվականին SpaceX-ը հիմնել Է Մարսի գաղութաբնակեցման գործում մարդկությանն օգնություն ցույց տալու նպատակով: Որպես, հետազոտողներին Մարս ուղարկելու ժամանակավոր կողմնորոշիչ նա նշել Է 2022 թվականը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Մասք  


Վերնագիրի այլ պիտակները