Թաիլանդում ամուսինը փախել է կնոջից՝ իր հետ վերցնելով վիճակախաղի շահած տոմսը

16:26   21 Նոյեմբեր 2019    276

Թաիլանդում ամուսինը փախել է կնոջից՝ իր հետ վերցնելով վիճակախաղի շահած տոմսը, որպեսզի շահումը չկիսի կնոջ հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է asiaone.com կայքը:

Պորնտիդա Չամնանվետն ու նրա ամուսին Վիջակ Վաննապրասիտը վիճակախաղի տոմս էին գնել, որը նրանց բերել է 6 միլիոն բատի (270 000 դոլար) չափով շահում:

Նրանք միանգամից գնացել էին ոստիկանություն և գրանցել շահած տոմսը՝ պայմանավորվելով միմյանց հետ, որ շահումը կկիսեն երկու հավասար մասի:

Սակայն հաջորդ օրը զույգը վիճել է, երբ Վաննապրասիտն ասել է, որ կինը կստանա ոչ թե 3, այլ 2 միլիոն բատ: Արդյունքում վեճն այնքան է թեժացել, որ տղամարդը վերցրել է շահած տոմսն ու տնից գնացել անհայտ ուղղությամբ:

Պորնտիդա Չամնանվետը միանգամից դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով թույլ չտալ իր ամուսնուն կանխիկացնել շահած գումարը: Կնոջ փաստաբանն էլ նշել է, որ տղամարդուն տոմսի ապօրինի յուրացման համար կարող է մինչև 3 տարվա ազատազրկում սպառնալ:

Սակայն արդյունքում Վիջակ Վաննապրասիտը փոշմանել է և վերադարձել կնոջ մոտ: Նրանք պատրաստվում են կանխիկացնել գումարը և հավասարապես կիսել այն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները