Ուկրաինան ՌԴ-ից կպահանջի վերադարձնել նավերից պակասող տեխնիկան

16:59   21 Նոյեմբեր 2019    360

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական կողմը կուսումնասիրի Ռուսաստանի կողմից վերադարձված ուկրաինական նավերի վիճակը և կպահանջի այն, ինչ պակասում է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:

Զելենսկու խոսքով՝ նավերի վրայից պակասում են որոշ սարքավորումներ և զինամթերք:

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանում կալանված նավերը և դրանցում գտնվող 24 նավաստիները հայրենիք են վերադարձվել առանց որևէ նախապայմանի, պարզապես հեռախոսազանգով:

«Մեր նավաստիների և նավերի մասին ես համաձայնություն ձեռք չեմ բերել որևէ պայմանով, այլ պարզապես հեռախոսով: Ես ոչ մի տեղ ոչինչ չեմ ստորագրել, ոչինչ չեմ խոստացել: Բայց մենք բոլորս գիտենք, որ այս իրավիճակում իրավացի ենք, այդ պատճառով էլ մեր տղաները պետք է վերադառնային: Եվ ես շնորհակալ եմ բոլորին, ով արել է դա: Ոչ մի պայման չկա»,- ասել է Զելենսկին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները