Հայտնի են «Գրեմմի» երաժշտական մրցանակի հավակնորդները

18:47   21 Նոյեմբեր 2019    319

Երգչուհի Lizzo-ն «Գրեմմի»-ի անվանակարգերի թվով առաջատարն է, հայտնում է Billboard-ը:

Մրցանակաբաշխության հանձնաժողովը հրապարակել է անվանակարգերի թեկնածուների ցուցակը, իսկ Lizzo-ն ներկայացված է ութ անվանակարգերում, ներառյալ «Տարվա երգ» և «Տարվա ալբոմ» անվանակարգերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Lizzo-ին կրնկակոխ հետևում են Բիլի Այլիշը և Lil Nas X-ը, որոնք վեցական անվանակարգ ունեն: Արիանա Գրանդեն հինգ անվանակարգերի հավակնորդ է: «Գրեմմի»-ի 62-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թ.-ի հունվարի 26-ին: Այն կվարի Ալիշա Քիզը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գրեմմի  


Վերնագիրի այլ պիտակները