Զելենսկու ինքնաթիռում անսարքություն է հայտնաբերվել

20:57   21 Նոյեմբեր 2019    261

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարողացել ժամանակին Օչակով մեկնել՝ Ռուսաստանից վերադարձած նավերը դիմավորելու համար, քանի որ նրա ինքնաթիռի շարժիչը չի աշխատել։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ Հայտնաբերված անսարքությունն ուշացրել է առաջնորդին մի քանի ժամով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հայտնի է, որ դրանից հետո Զելենսկուն և նրան ուղեկցողներին մեկ այլ ինքնաթիռ են նստեցրել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները