ՄԱԳԱՏԷ-ում առայժմ չեն ստացել Իրանի պարզաբանումը ուրանի հայտնաբերված մասնիկների վերաբերյալ

17:40   21 Նոյեմբեր 2019    579

Իրանն առայժմ ՄԱԳԱՏԷ-ին լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել այն վայրում ուրանի հայտնաբերված մասնիկների վերաբերյալ, որը հայտարարված չի եղել գործակալությանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քոռնել Ֆերուցեն:

Ֆերուցեն նոյեմբերի 7-ին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին հայտնել Էր, որ կազմակերպության ներկայացուցիչները մարդածին ծագման բնական ուրանի մասնիկներ են հայտնաբերել Իրանի այն օբյեկտում, որի մասին ավելի վաղ չԷր հաղորդվել:

«Այդ պահից մենք շարունակում ենք կոնսուլտացիաներն Իրանի հետ, բայց ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չենք ստացել, եւ հարցը մնում Է չպարզաբանված: Գործակալության եւ Իրանի հանդիպումը հետագա քննարկման համար պլանավորված Է հաջորդ շաբաթ Թեհրանում: Կարեւոր Է, որ Իրանը համագործակցի գործակալության հետ՝ այդ հարցի արագ լուծման համար»,- ասել Է Ֆերուցեն՝ ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի առջեւ:

Նոյեմբերի 18-ին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը նաեւ գործակալության կառավարիչների խորհրդին տեղեկացրել Էր, որ Իրանը գերազանցել Է ծանր ջրի պաշարների՝ 130 տոննա սահմանաքանակը, որը սահմանվել Էր միջուկային գործարքով: Նոյեմբերի 21-ին կայացած նիստում Ֆերուցեն հայտնել Է, որ գործակալությունը կշարունակի կառավարիչների խորհրդին իրազեկել գործարքի շրջանակում Իրանի կողմից իր պարտավորությունների կատարման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԳԱՏԷ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները