Իսրայելի նախագահը Կնեսետին երեք շաբաթ Է տվել կառավարություն ձեւավորելու համար

17:56   21 Նոյեմբեր 2019    363

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խորհրդարանի պատգամավորներին 21 օր Է տվել կոալիցիոն կառավարություն ձեւավորելու փորձի համար այն բանից հետո, երբ դա անելու հարցում անհաջողության մատնվեցին «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Գանցը եւ վարչապետ Բենիամին Նաթանյահուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երուսաղեմի իր նստավայրում հատուկ արարողության ժամանակ նախագահը պաշտոնապես Կնեսետի խոսնակ Յուլյա Էդելշտեյնին հայտնել Է, որ ո՛չ Նաթանյահուին, ո՛չ Գանցին չհաջողվեց ձեւավորել նախարարների կաբինետ, ուստի այժմ այդ խնդիրը դրվում Է Կնեսետի պատգամավորների վրա:

«Դա նշանակում Է, որ, օրենքի համաձայն, սկսած այսօրվանից, 21 օրվա ընթացքում հաջորդ կառավարության ձեւավորման որոշումը դրվում Է Կնեսետի պատգամավորների վրա… Դա լուրջ փորձության ժամանակ Է Իսրայել պետության համար:

Այդ 21 օրվա ընթացքում դուք չեք ներկայացնելու ձեր դաշինքներն ու կուսակցությունները, դուք պատասխանատու եք լինելու ձեր խղճի առջեւ, ձեզ հարկ կլինի պատասխանել միան մեկ հարցի՝ որն Է իմ պարտքն Իսրայել պետության հանդեպ»,-ասել Է նախագահը Երուսաղեմի իր նստավայրում կայացած հատուկ արարողության ընթացքում, որին ներկա Է եղել Կնեսետի խոսնակը:

Իսրայելի համար պատմականորեն աննախադեպ Է այն իրադրությունը, երբ կառավարություն կազմելու իրավունքն անցել Է Կնեսետի պատգամավորներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները