Քիսինջերը ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրական պատերազմը համեմատել Է Առաջին համաշխարհայինի հետ

17:33   21 Նոյեմբեր 2019    431

ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ առեւտրական հակամարտությունը բացասական սցենարի դեպքում կարող Է ավելի արմատական հետեւանքների հանգեցնել, քան Առաջին համաշխարհայինի պատերազմի հետեւանքները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:

«Մեր (ԱՄՆ-ի եւ Չինաստանի) համատեղ նպատակների քննարկումը եւ հակամարտության ազդեցությունը սահմանափակելու փորձն ինձ սկզբունքորեն կարեւոր են թվում: Եթե թույլ տանք, որ հակամարտությունը զարգանա առանց վերահսկողության, ապա արդյունքներն ավելի վատ կլինեն, քան Եվրոպայում: Առաջին համաշխարհային պատերազմը տեղի Է ունեցել համեմատաբար աննշան ճգնաժամի պատճառով, որը չկարողացան հաղթահարել»,-հայտարարել Է Քիսինջերը՝ նոյեմբերի 21-ին հանդես գալով Պեկինի տնտեսական համաժողովում, որը կազմակերպվել Էր Bloomberg L.P. ընկերության կողմից:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ առայժմ ամենեւին ուշ չԷ կարգավորել իրադրությունը, որովհետեւ, նրա խոսքով, ԱՄՆ-ը եւ Չինաստանը «դեռեւս գտնվում են «սառը պատերազմի» ակունքներում: Միեւնույն ժամանակ Քիսինջերը հույս Է հայտնել, որ Վաշինգտոնի եւ Պեկինի առեւտրական բանակցությունները կարող են դառնալ երկրների միջեւ քաղաքական քննարկումների սկիզբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՉԺՀ  


Վերնագիրի այլ պիտակները