Մեհրիբան Ալիևան կհանդիպի Պուտինի հետ

17:00   21 Նոյեմբեր 2019    431

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նշվել է, որ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:
Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան նոյեմբերի 20-ից պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում:

Այսօր Մեհրիբան Ալիևան այցելել է անհայտ զինվորի գերեզմանը Մոսկվայի Ալեքսանդրյան այգում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեհրիբան-Ալիևա   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները