Ֆրիդա Կալոյի նկարը աճուրդում վաճառվել է 5,8 միլիոն դոլարով

21:36   21 Նոյեմբեր 2019    277

Մեքսիկացի նկարիչ Ֆրիդա Կալոյի «Սպիտակ հագուստով կնոջ դիմանկարը» կտավը վաճառվել է աճուրդում 5,8 միլիոն դոլարով, ինչը գրեթե ռեկորդ է Կալոյի աշխատանքների համար. նրա կտավներից միայն մեկն է վաճառվել է ավելի թանկ: Գնորդի ինքնությունը հայտնի չէ:

Կտավը վաճառվել է Christie’s աճուրդի տան կողմից՝ «Լատինական Ամերիկայի արվեստ» մրցույթում: Այն ցուցադրել է ներկայիս սեփականատերը՝ Տեխասում բնակվող մասնավոր կոլեկցիոները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կտավը, որում պատկերված է սպիտակ հագուստով աղջիկը, նկարվել է 1929 թվականին: Կալոն այն նվիրել է հայտնի լուսանկարիչ Լոլա Ալվարես Բրավոյին, այդ ժամանակվանից ի վեր նկարը եղել է տարբեր մասնավոր հավաքածուներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները