Թրամփը Զելենսկու ազգանունը գրել է երկու սխալով

21:46   21 Նոյեմբեր 2019    367

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձնական նոթերում չի կարողացել ճիշտ գրել իր ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու ազգանունը:

ԱՄՆ առաջնորդի գրառումների լուսանկարը հրապարակված է Twitter Getty Images News–ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես ոչինչ չեմ ուզում: Ես ոչինչ չեմ ուզում: Ես չեմ ուզում «ծառայություն ծառայության դիմաց»: Ասացեք Զելենսկուն՝ թող ճիշտ գործի: Սա Միացյալ Նահանգների նախագահի վերջին խոսքն է»,- գրված է ԱՄՆ նախագահի՝ լրագրողի կողմից հրապարակված նոթատետրի լուսանկարներում:

Ուկրաինայի առաջնորդի ազգանունը գրված է Zellinsky, մինչդեռ անգլերենում ճիշտ ուղղագրությամբ Zelensky է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները