Թրամփը Թիմ Քուքին հորդորել է Apple ընկերությանը ներգրավել ԱՄՆ-ում 5G ցանցի մշակման գործում

22:13   21 Նոյեմբեր 2019    307

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել է Apple-ի ղեկավար Թիմ Քուքին դիտարկել ԱՄՆ-ի տարածքում 5G կապի տեխնոլոգիայի ստեղծման հետ կապված աշխատանքին ընկերության մասնակցության հարցը:

«Երեկ Տեխասի նահանգի Օսթին իմ ուղեւորության ժամանակ՝ մասնակցելու նոր Mac Pro-ի արտադրության գործարկմանը եւ քննարկելու Apple ընկերության 1 մլրդ դոլար արժողությամբ նոր կամպուսի շինարարությունը, ինչպես նաեւ Տեխասում, ես խնդրեցի Թիմ Քուքին՝ դիտարկելու այն հարցը, թե նա կկարողանա արդյոք Apple-ը ներգրավել ԱՄՆ-ում 5G-ի ստեղծման գործում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանք ունեն ամեն ինչ՝ փող, տեխնոլոգիաներ, տեսլական եւ Քուքին»,-գրել է Թրամփը Twitter-ում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները