Վայրկյանը մեկ` նոր սմարթֆոն․ չինական ընկերությունը նոր գործարան է բացում

22:22   21 Նոյեմբեր 2019    204

Xiaomi ընկերության նոր գործարանում կիրառվելու են նորագույն տեխնոլոգիաները, շինարարությունն արդեն ընթացքի մեջ է։

Xiaomi չինական ընկերությունը տեղեկացրել է, որ կառուցում է առաջադեմ 5G գործարան, որը վայրկյանում մեկ սմարթֆոն կթողարկի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հայտարարության համաձայն՝ ինովացիոն ձեռնարկությունն արդեն կառուցվում է։ Այն գտնվելու է Պեկինի տնտեսական և տեխնոլոգիական զարգացման գոտու տարածքում։

Նոր գործարանում Xiaomi-ն օգտագործելու է գերժամանակակից տեխնոլոգիաներ` 5-րդ սերնդի կապի ցանցեր, ավտոմատացված արտադրողական գծեր, համակարգեր՝ հիմնված հսկայական տվյալների վերլուծության վրա և այլն։

Սկզբում ձեռնարկությունում կարտադրվի տարեկան 1 մլն սմարթֆոն։ Իսկ արդեն ապագայում արտադրության արագությունը կհասնի վայրկյանում մեկ սմարթֆոնի։ Այս ցուցանիշը 60 տոկոսով բարձր է ավանդական գործարաններից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները