7 երեխաների մահացու հիվանդ մայրը կյանքին հրաժեշտ է տվել երազած հարսանիքից մեկ օր անց

22:42   21 Նոյեմբեր 2019    316

Քաղցկեղով հիվանդ յոթ երեխաների մայրը՝ Անգլիայի Դերբիշշիրի նահանգի Միկլվեր քաղաքից, ամուսնացել է հիվանդանոցում մահից մեկ օր առաջ:

32-ամյա Կատրինա Սքոթը և նրա 48-ամյա զուգընկեր Ջեյը հանդիպել են տասը տարի, բայց չեն ամուսնացել: Կինը ուներ 6-22 տարեկան յոթ երեխա, ավագ դուստրը որդեգրված էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սեպտեմբերին Սքոթի մոտ հայտնաբերվել էր լյարդի քաղցկեղ: Հիվանդությունը տարածվել էր թոքերում և լեղապարկում, ինչը հիվանդությունն անբուժելի դարձրեց:

Բրիտանուհին հոսպիտալացվել է Royal Derby հիվանդանոցում: Այնտեղ զույգը նշել է հարսանիքը, որի մասին երազում էր Սքոթը: Նրանք հավատարմության խոստում են տվել ընտանիքի և ընկերների ներկայությամբ:

Ըստ Ջեյի՝ հարսանիքի հաջորդ օրը նա տեսել է մի ծիածան, որը կապում է իր տունը և հիվանդանոցը, և մտածել է. «Ահա այն»:

Նա շտապելէ հիվանդանոց և տեսել, որ կինը մահանում է: Այնուհետև նա վերցրել է դպրոցից կրտսեր երեխաներին և կանչել մեծերին, որպեսզի ժամանակ ունենան հրաժեշտ տալու իրենց մորը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները