Հիտլերի գլխարկը վաճառվել է 50 հազար եվրոյով

22:54   21 Նոյեմբեր 2019    331

Ադոլֆ Հիտլերի և Եվա Բրաունի անձնական իրերը աճուրդի են հանվել մյունխենյան Hermann Historica առևտրի տան կողմից:

Աճուրդը մեծ իրարանցում է առաջացրել, և լոտերը վաճառվել են շատ ավելի մեծ գումարով, քան սպասում էին կազմակերպիչները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպիսով, վաճառքի համար ներկայացված անձնական իրերի թվում էին Հիտլերի գլխարկը, Mein Kampf-ի շքեղ հրատարակությունը, Եվա Բրաունի կոկտեյլային զգեստը, ռազմական պարգև կախազարդ: Ցուցադրվել են նաև Ազգային սոցիալիստների առաջատար շարքերին պատկանող իրեր:

Այսպիսով, Հիտլերի գլխարկը ձեռք է բերվել 50 հազար եվրոյով, նրա ուղեկիցի զգեստը՝ 4,6 հազար եվրոյով, իսկ Ասպետական երկաթյա խաչին տրված պարգևը՝ կաղնու տերևներով և սրերով, վաճառվել է 135 հազար եվրոյով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները