Ճապոնիայում 1 դոլար արժողությամբ համարներով հյուրանոց է բացվել

09:33   22 Նոյեմբեր 2019    193

Business Ryokan Asahi հյուրանոցը տեղակայված է Ֆուկուոկա քաղաքի հիմնական առեւտրային եւ զվարճանքների Տենջին շրջանից մոտ 15 րոպե քայլելու հեռավորությամբ։

Հյուրանոցն առաջարկում է մեկ գիշերվա համար 130 իենով համարներ՝ մի պայմանով, որ այցելուն պետք է համաձայնի համարում իր գտնվելու ժամանակահատվածը հեռարձակվի YouTube-ով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ծառայությունից օգտվելու համար պետք չէ լինել հանրահայտ մարդ կամ ինչ-որ կանոններ պահպանել համարում։ Միակ սահմանափակումն այն է, որ չի կարելի մերկանալ։ Հագուստ փոխելու համար կա ընդհանուր բաղնիք։ Ըստ էության, այցելուն պարզապես փոխանակում է իր անձնական գաղտնիությունը հյուրանոցի ոչ թանկարժեք համարի հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները