Երկրի համար կանխատեսվել է հզոր երկնային փոթորիկ

09:44   22 Նոյեմբեր 2019    214

Աստղագետները հազվադեպ ինտենսիվ ասուպային անձրեւ են կանխատեսել նոյեմբերի 21-ին։ Ենթադրվում է, որ մեկ ժամում կարելի է տեսնել մինչեւ հազար ասուպ։

Սովորաբար ալֆա-մոնոցերոտիդների հոսքը բավական թույլ է, բայց երբեմն դառնում է շատ ինտենսիվ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ասուպների թիվը, որը կարելի կլինի տեսնել, կարող է տատանվել հարյուրից մինչեւ ավելի քան հազարի սահմաններում, բայց դա կախված է այնպիսի գործոններից, ինչպիսին են երկնքի պարզությունը, լուսավորումն ու մատչելի տեսանելիությունը։ Ուստի, հետազոտողները նախազգուշացնում են, որ փաստացի ցուցանիշները կարող են այնքան էլ բարձր չլինել։

Բայց, ՆԱՍԱ-ի ասուպային միջավայրի բյուրոյի ղեկավար Բիլ Քուկի կարծիքով՝ միանգամայն հնարավոր է, որ բռնկումներ չլինեն։

Նա դա բացատրում է նրանով, որ առավելագույն ինտենսիվության կանխատեսումը հիմնված է այն ենթադրության վրա, որ 1925 եւ 1935 թվականներին Երկիրն անցել է ասուպների հոսքի ալֆա-մոնոցերոտիդների կենտրոնով, որը չի ապացուցվել։ Գիտնականները նաեւ պատկերացում չունեն հոսքն առաջացնող գիսաստղի ուղեծրի մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները