Մեքսիկայի հարավում պայթյուն է տեղի ունեցել հացի փռում

10:14   22 Նոյեմբեր 2019    222

Մեքսիկայի հարավում Օախակա նահանգի Սան Մարտին Մեքսիկապամ շրջանում հինգշաբթի գազի ցիստեռնի պայթյունն ամբողջությամբ ավերել է հացի փուռը:

Մարմնական ծանր վնասվածքներ է ստացել առնվազն 11 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, Milenio պարբերականին հայտնել է քաղաքացիական պաշտպանության ուժերի տարածքային վարչության ղեկավար Էլիոդորո Դիասը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դեպքի վայրը շրջապատվել է, վիրավորներին հիվանդանոցներ եւ մոտակա բուժհաստատություններ են տեղափոխել»,- ասել է նա: Իշխանությունները որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավել են 100 մարդու, այդ թվում՝ համայնքային եւ տարածքային ոստիկանության աշխատակիցներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները