ԱՄՆ-ում առնվազն երկու զինվորական Է զոհվել վարժական ինքնաթիռի կործմանման հետեւանքով. CNN

10:22   22 Նոյեմբեր 2019    239

Ամերիկացի առնվազն երկու զինվորական Է զոհվել Օկլահոմայի նահանգում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վենսի ռազմակայանի մերձակայքում վարժական ինքնաթիռի կործանման հետեւանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:

ԱՄՆ-ի ՌՕՈւ-երի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 21-ին տեղական ժամանակով 09:10-ին:

Զինծառայողները վարժական թռիչք Էին կատարում T-83 Talon երկտեղանոց ինքնաթիռով: Ավիաաղետի պատճառներն առայժմ հայտնի չեն, կատարվում Է պատահարի հետաքննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները