ԱՄՆ-ի Կոնգրեսում Թրամփի գործողությունները համեմատել են Ուոթերգեյթի սկանդալի հետ

10:45   22 Նոյեմբեր 2019    187

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) նոյեմբերի 21-ին հայտարարել Է, որ Ուկրաինայի նկատմամբ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի գործողություններն «դուրս են գալիս այն բանի շրջանակներից», ինչն արել Է ԱՄՆ-ի 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը:

Դեմոկրատն այս հայտարարությամբ հանդես Է եկել Սպիտակ տան ղեկավարի պաշտոնազրկման գործի հետաքննության շրջանակներում հատուկ կոմիտեում կայացած հրապարակային ունկնդրումների ավարտին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կոնգրեսականը հայտարարել Է, որ Թրամփի կողմից «իշխանության չարաշահումն» ակնհայտ Է եւ ավելի զգալի մասշտաբներով, քան Ուոթերգեյթի սկանդալը, որը հանգեցրեց Նիքսոնի պաշտոնազրկման ընթացակարգ սկսելուն: «Այն ժամանակ եղածի եւ այն բանի միջեւ, ինչ տեղի Է ունենում այժմ, Նիքսոնի եւ Թրամփի միջեւ տարբերությունը չԷ, դա տարբերությունն Է այն Կոնգրեսի եւ այս Կոնգրեսի միջեւ,- կարծում Է Շիֆը:- Որտե՞ղ են այն մարդիկ, ովքեր պատրաստ են դուրս գալու իրենց կուսակցության սահմաններից եւ կատարելու իրենց պարտքը»:

«Ավելի վտանգավոր բան չկա, քան բարոյազուրկ նախագահը, որն իրեն օրենքից բարձր Է համարում»,- եզրափակել Է կոնգրեսականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները