Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Հայաստանի ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը

10:53   22 Նոյեմբեր 2019    676

Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է Հայաստանի քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը (ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի է «Ալրաղացի Լյով» մականունով):

Ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները