Իսրայելի վարչապետ Բենյանին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրվել

11:01   22 Նոյեմբեր 2019    231

Իսրայելի գլխավոր դատախազությունը կաշառքի, մեքենայությունների ու վստահության չարաշահման հատկանիշներով մեղադրանք է ներկայացրել վարչապետ Բենյամին Նեթանյահուին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Ավիչայ Մանդելբլիթը:

Ինքը՝ Նեթանյահուն, հերքում է իրեն հասցեագրված մեղադրանքները և այդ ամենը անվանում հեղաշրջման փորձ: Սա Իսրայելի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մեղադրանք է առաջադրվում գործող վարչապետին:

Հիշեցնենք, որ կոռուպցիայի ու մեքենայությունների իրականացման մեջ նա կասկածվում էր վաղուց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները