Ցույցեր և անկարգություններ Կոլումբիայի մի շարք քաղաքներում

11:07   22 Նոյեմբեր 2019    257

200 հազարից ավելի մարդ է մասնակցում Կոլումբիայում բողոքի ակցիաներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երկրի մի շարք խոշոր քաղաքներում անկարգություններ են սկսվել։ Նախագահն ու կառավարությունը քաղաքացիներին հանդարտվելու կոչ են արել։

Ոստիկանությունը հայտնում է, որ հասարակական կարգի խախտման համար ձերբակալվել է 22 մարդ։ Հաղորդվում է 28 վիրավոր ոստիկանի մասին։

Բոգոտայում ցուցարարները հարձակվել են Կոնգրեսի և քաղաքապետարանի շենքերի վրա, կենտրոնում պարեկում են զրահամեքենաներն ու ջրցան մեքենաները, սակայն ցուցարարները չեն ցրվում։ Կալի քաղաքում ցուցարարները փակում են փողոցներն ու արգելափակում հասարակական տրանսպորտի կանգառները, 19․00-ից հայտարարվել է պարետային ժամ։

Բողոքի արտահայտումը սկսվել է ուսանողների և մանկավարժների երթով, սակայն քաղաքական ընդդիմությունը ևս միացել է համընդհանուր գործադուլին։ Քաղաքացիները բողոքում են հանցավորության դեմ պայքարում և տնտեսական քաղաքականությունում իշխանությունների անգործությունից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոլումբիա  


Վերնագիրի այլ պիտակները