Իրանում սկսել են ձերբակալել ցույցերի առաջնորդներին

11:16   22 Նոյեմբեր 2019    287

Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը սկսել է ձերբակալել վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի կազմակերպիչներին ու առաջնորդներին։

Ըստ գեներալ Ռամեզան Շարիֆի, ձերբակալությունները տեղի են ունեցել Թեհրանում, Ալբորսում, Ֆարսում եւ Խուժիստանում։

Իրանական կողմը պնդում է, որ վերջիններս հանդիսանում են արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող անձինք։

Շարիֆը հավաստիացնում է, որ Իրանի թշնամիները փորձել են անկարգություններ հրահրել, քանի որ սանկցիոն քաղաքականությունն ընդդեմ Թեհրանի, չի տվել ակնկալված արդյունքները։

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը սկսվել էին նոյեմբերի 15-ից հետո, երբ հայտարարվեց, որ բենզինի գինը թանկանում է 50 տոկոսով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները