Մորալեսի դուստրը հրաժարվել է Մեքսիկայում ապաստանից

11:31   22 Նոյեմբեր 2019    250

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի դուստրը՝ Էվալիս Մորալես Ալվարադոն, չի ընդունել Մեքսիկայում ապաստանի առաջարկը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդել է Բիլիվիայի արտգործնախարար Կարեն Լոնգարիկը:

«Դա նրա ինքնուրույն, սեփական որոշումն է: Թերևս նա իր պատճառներն ունի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ մինչ այդ Բոլիվիայի ԱԳՆ-ը Մորալեսի 24-ամյա դստերը, որը պատսպարվում էր Լա-Պասեում Մեքսիկայի դեսպանատանը, թույլատրել էր անվտանգ դուրս գալ երկրից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մորալես  


Վերնագիրի այլ պիտակները