Մեհրիբան Ալիևայի այցը ՌԴ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության ուղիղ հաստատումն է. Մեդվեդև

11:24   22 Նոյեմբեր 2019    746

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի այցը Ռուսաստան անվանել է երկու երկրի միջև գործընկերության և բարեկամության անմիջական հաստատում:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, ՌԴ վարչապետն ուշադրություն է հրավիրել Ալիևայի այցի ծրագրի հագեցվածության վրա, որը ներառում է նաև հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը նախատեսված է ուրբաթ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հանդիպման սկզբում Մեդվեդևը նշել է, որ նախատեսվում է ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը միջտարածաշրջանային համաժողովին:

«Այդ բոլորն արտահայտում են բարիդրացիական հարաբերությունների, գործընկերության և մեր երկրների միջև բարեկամության մակարդակը»,- ասել է ՌԴ վարչապետը բանակցությունների մեկնարկին՝ առաջարկելով քննարկել երկկողմ փոխգործակցության խնդիրները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեհրիբան-Ալիևա  


Վերնագիրի այլ պիտակները