Տիմոշենկոն հինգ տարվա մեջ առաջին անգամ իր հայտնի հյուսքով է ներկայացել

11:35   22 Նոյեմբեր 2019    250

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հինգ տարվա մեջ առաջին անգամ հանրությանն է ներկայացել իր հայտնի սանրվածքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս սանրվածքով Տիմոշենկոն հանդիպում է ունեցել ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:

Ուկրաինական ԶԼՄ-ները Տիմոշենկոյի այս սարնվածքը «հեղափոխական» են անվանում, քանի որ առաջին անգամ նա հայտնվել է այս հյուսքով 2001 թվականին, երբ ընդդիմության շարքերն անցավ և սեփական կուսակցությունը ստեղծեց:

Հիմա տեղական լրատվամիջոցները կապում են Տիմոշենկոյի սանրվածքի փոփոխությունը երկրի նախագահ Զելենսկու հետ վեճի հետ:

Նոյեմբերի 13-ին Յուլյա Տիմոշենկոն հայտարարեց, որ իր քաղաքական ուժն անցնում է ընդդիմության կողմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տիմոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները