Ֆրանսիացուն տուգանել են 100 եվրոյի չափով՝ ողորմություն տալու համար

11:47   22 Նոյեմբեր 2019    170

Թուլուզի երկաթգծի ոստիկանությունը տուգանել է ուղևորին՝ կնոջը ողորմություն տալու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է France 3 Occitanie ռադիոկայանը:

Ինչպես պարզվել է, տուգանքը 100 եվրո է կազմել:

Նշվում է, որ երիտասարդը տոմսի վաճառքի ավտոմատից վերցրել է 70 սանտիմ մանրադրամը և տվել է այն կարիքավոր երեխամորը:

Ինչպես հայտնի է, Ֆրանսիայում օրենքով արգելված է մուրացկաններին ողորմություն տալը:

Ուղևորը մտադիր է հասնել վճռի վերանայման և հայտարարել է, որ փողն ինքնակամ է տվել, իսկ կինն իրենից ոչինչ չի խնդրել:

Իր հերթին, Ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերությունը սատարել է նրան և նախատեսում է չեղարկել այդ տուգանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները