Թրամփը կարծում է, որ գերիների ազատ արձակումը կօգնի Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը

12:02   22 Նոյեմբեր 2019    404

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետ Իմրան Խանին՝ արտասահմանցի գերիների ազատ արձակման գործում ունեցած ներդրման համար, և հույս է հայտնել, որ դա կօգնի Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է РИА Новости-ն:

«Թալիբան» ծայրահեղական խմբավորումն ազատ է արձակել երկու գերիների՝ ամերիկացի պրոֆեսոր Քևին Քինգին և նրա ավստրալացի գործընկեր Տիմոտի Ուիքսին՝ երեք գրոհայինների ազատ արձակման դիմաց:

«Նա (Թրամփը) շնորհակալություն է հայտնել վարչապետին ամերիկացի գերի Քևին Քինգի և ավստրալացի Տիմոտի Ուիքսի վերադարձի գործում Պակիստանի աջակցության համար: Նախագահ Թրամփը հուսով է, որ այս դրական իրողությունը կնպաստի Աֆղանստանում խաղաղության ուղղությամբ տարվող աշխատանքների ամրապնդմանը»,- ասված է Ջադ Դիրի հայտարարության մեջ:

Ավելի քան երեք տարի գերի պահված ամերիկացուն և ավստրալացուն թալիբներն ամերիկացի զինվորականներին են հանձնել երեքշաբթի՝ Աֆղանստանի արևելքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները