ՆԱՏՕ-ն «վախկոտաբար անձնատուր եղավ» Աֆղանստանում. Միլոշ Զեման

12:10   22 Նոյեմբեր 2019    539

ՆԱՏՕ-ն «վախկոտաբար անձնատուր եղավ» Աֆղանստանում՝ դադարեցնելով բանակցությունները «Թալիբան» արմատական շարժման հետ, երկիրը դրանից հետո կարող Է վերածվել ահաբեկչության նոր միջազգային կենտրոնի, հայտարարել Է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սեպտեմբերի սկզբին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ չեղյալ Է հայտարարել գաղտնի պատրաստվող հանդիպումը «Թալիբանի» հանգուցային պարագլուխների եւ առանձին Աֆղանստանի նախագահի հետ Քեմպ Դեւիդում:

«ՆԱՏՕ-ն պետք Է ակտիվորեն պայքարի միջազգային ահաբեկչության դեմ, այլ ոչ թե նրա համար դիրքեր ազատի, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ Աֆղանստանում: Այնտեղ բանակցությունները դադարեցվեցին, եւ ոչ ոք չի երաշխավորում, որ ապագայում դրանք կվերսկսվեն»,- ասել Է Զեմանը TV Barrandov-ի եթերում:

Չեխիայի նախագահի կարծիքով՝ նման իրավիճակում «Թալիբանը» բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի լիովին իր վերահսկողության տակ վերցնի Աֆղանստանը եւ դրանից ստեղծի նոր միջազգային ահաբեկչական կենտրոն, որը կֆինանսավորվի թմրանյութերի վաճառքից ստացվող միջոցներով: «Ցավոք, ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում Է, որպեսզի հեռանա իր վերջին գործողության վայրից՝ Աֆղանստանից: Եվ դա ես կապիտուլյացիա եւ վախկոտություն եմ համարում ու այդ մասին ասում եմ բարձրաձայն»,- ընդգծել Է Չեխիայի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄիլոշԶեման  


Վերնագիրի այլ պիտակները